Թուրքիան սառեցրել է 22 իրանցու և 17 կազմակերպության ակտիվներ
2 OCT 2025 12:07

Թուրքիան սառեցրել է 22 իրանցու և 17 կազմակերպության ակտիվներ
2 OCT 2025 12:07
Թուրքիան սառեցրել է Իրանի 22 քաղաքացու և 17 կազմակերպության ակտիվները՝ համապատասխանեցնելով իր քաղաքականությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին։ Այս մասին վկայում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հոկտեմբերի 1-ին ստորագրված և «Resmi Gazete» պաշտոնաթերթում հրապարակված հրամանագիրը։
Պատժամիջոցների թիրախում են հայտնվել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը, մի շարք բանկեր, հետազոտական կենտրոններ և ընկերություններ, որոնք կապված են ուրանի հարստացման ծրագրի հետ։
Այս քայլով Անկարան պաշտոնապես միանում է Թեհրանի միջուկային ծրագրի պատճառով նրա վրա ճնշում գործադրելու միջազգային արշավին։ Որոշումը նշանակալի է՝ հաշվի առնելով երկու երկրների միջև առկա սերտ տնտեսական և քաղաքական կապերը։
Tags
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post commentsSign Up