Ծափաթաղում 3-ամյա Տիգրանի որոնումները շարունակվում են
28 OCT 2025 16:10

Ծափաթաղում 3-ամյա Տիգրանի որոնումները շարունակվում են
28 OCT 2025 16:10
Գեղարքունիքի Ծափաթաղ գյուղում որոնողական աշխատանքները շարունակվում են։ 200-ից ավելի փրկարարներին օգնելու համար անգամ Երևանից են կամավորներ գնացել։ Երեխան անտառում խաղացել է 5 տարեկան եղբոր հետ։ Միայն նա կարող է պատմել, թե վերջին անգամ որտեղ է տեսել փոքր եղբորը, սակայն երեխան խոսքի խնդիր ունի։ Գյուղում մեր նկարահանող խմբին ասել են՝ այսօր ծնողները երեխաներին մանկապարտեզ չեն տարել։ Սակայն, առևանգման վարկածը այս պահին հավանական չեն համարում իրավապահները։ Ի դեպ, 3-ամյա Տիգրանը մոր ծննդյան օրն է անհետացել։
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post commentsSign Up