Թրամփը զգուշացրեց գեներալներին. «Հեռացեք»
Sign Up
Sign Up
Թրամփը գեներալներին․ «Եթե դուր չի գալիս, կարող եք հեռանալ»
30 SEP 2025 14:55
Թրամփը գեներալներին․ «Եթե դուր չի գալիս, կարող եք հեռանալ»

Թրամփը գեներալներին․ «Եթե դուր չի գալիս, կարող եք հեռանալ»

30 SEP 2025 14:55
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի ծրագրային ելույթից անմիջապես հետո ԱՄՆ բարձրաստիճան գեներալների և ծովակալների առջև ելույթ է ունեցել նախագահ Դոնալդ Թրամփը՝ հանդես գալով աննախադեպ կոշտ հայտարարություններով և փաստացի վերջնագիր ներկայացնելով զինվորական բարձրագույն հրամանատարությանը։
Նրա ելույթը, որը տեղի ունեցավ Վիրջինիայի ռազմաբազայում, ոչ միայն ամրապնդեց Հեգսեթի կողմից հայտարարված նոր ռազմական կուրսը, այլև հստակ ազդարարեց Թրամփի մտադրությունը՝ հաստատելու իր անվերապահ իշխանությունը զինված ուժերի նկատմամբ։
Թրամփն իր ելույթը սկսել է ուղիղ և անթաքույց զգուշացումով՝ հասկացնելով, որ այլախոհություն բանակի շարքերում այլևս չի հանդուրժվելու։ Նա դահլիճում ներկա գեներալներին և ծովակալներին դրել է կոշտ ընտրության առաջ՝ կա՛մ լիակատար հնազանդություն, կա՛մ հրաժեշտ կարիերային։ «Եթե ձեզ դուր չի գալիս այն, ինչ ես ասում եմ, կարող եք դուրս գալ սենյակից։ Հաջողություն ձեր կոչմանը, հաջողություն ձեր ապագային», - հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ ստեղծելով լարված մթնոլորտ և ցույց տալով, որ պատրաստ է կոշտ միջոցների դիմել իր հրամանները չկատարողների նկատմամբ։
Հաստատելով իր հեղինակությունը՝ Թրամփը հիշեցրել է իր նախագահության առաջին ժամկետի ընթացքում, իր կարծիքով, ամենամեծ ձեռքբերումներից մեկի՝ բանակի վերականգնման մասին։ Նա ընդգծել է իր անձնական դերը զինված ուժերի հզորացման գործում՝ դրանով իսկ հակադրվելով այն քննադատություններին, թե իր և ռազմական էլիտայի միջև լարվածություն կա։
«Դա մեր ունեցած երբևէ ամենամեծ ձեռքբերումներից մեկն էր։ Շտաբերի պետերը և այս սենյակում գտնվող շատ ուրիշներ ներկայացնում են աշխարհի պատմության մեջ ամենամեծ և ամենաէլիտար մարտական ուժը՝ ԱՄՆ-ի զինված ուժերը», - նշել է ամերիկացի առաջնորդը։
Անդրադառնալով ռազմավարական հարցերին՝ Թրամփը հայտարարել է ԱՄՆ միջուկային զինանոցի արդիականացման մտադրության մասին՝ միևնույն ժամանակ հույս հայտնելով, որ այն երբեք կիրառելու անհրաժեշտություն չի լինի։ «Մենք կարդիականացնենք մեր միջուկային զենքը և հույս ունենք, որ երբեք այն չենք օգտագործի», - ընդգծել է նա՝ վերահաստատելով «ուժի միջոցով խաղաղության» իր դոկտրինը։
Խոսելով աշխարհաքաղաքական մրցակիցների մասին՝ Թրամփը վստահություն է հայտնել ԱՄՆ տեխնոլոգիական գերազանցության վերաբերյալ, սակայն զգուշացրել է հնարավոր վտանգների մասին։ Նրա խոսքով, ստորջրյա նավատորմի ոլորտում ԱՄՆ-ը 25 տարով առաջ է անցել Ռուսաստանից և Չինաստանից։ «Ռուսաստանը երկրորդ տեղում է, Չինաստանը՝ երրորդ, բայց նրանք հասնում են մեզ։ Հինգ տարի անց նրանք կլինեն հավասար մակարդակի վրա», - զգուշացրել է Թրամփը՝ հիմնավորելով ռազմական ոլորտում շարունակական ներդրումների անհրաժեշտությունը։
Չնայած ռազմատենչ հռետորաբանությանը՝ Թրամփը չի բացառել նաև դիվանագիտական լուծումները։ Նա վերահաստատել է իր դիրքորոշումը, որ շարունակում է անհրաժեշտ համարել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը՝ որպես ուկրաինական հակամարտության կարգավորման ուղի։
Ի դեպ, նաև այդտեղ է հիշել Հայաստանին ու Ադրբեջանին հաշտեցման ճանապարհին դնելու իր պատմական դերի մասին։
«Ես զանգահարեցի երկու երկրների ղեկավարներին։ Ադրբեջանի նախագահը 22 տարի ղեկավարում է երկիրը և մյուս տղան, հիանալի տղա էր։ Հենց սկսեցի խոսել նրանց հետ, ես հասկացա, որ մենք լուծելու ենք այս պատերազմը»,- հանդիպման ժամանակ հիշել է Թրամփը։
Tags
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post commentsSign Up