Թրամփի բանագնացներն այսօր կմեկնեն Մոսկվա. WSJ
1 DEC 2025 06:12

Թրամփի բանագնացներն այսօր կմեկնեն Մոսկվա. WSJ
1 DEC 2025 06:12
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները ուկրաինական պատերազմի դադարեցման հարցով բանակցությունների նպատակով դեկտեմբերի 1-ին կմեկնեն Մոսկվա։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ավելի վաղ Թրամփը հաստատել էր, որ Ուիթքոֆը շաբաթվա ընթացքում կայցելի Ռուսաստան։
Նոյեմբերի 30-ին Ֆլորիդայում տեղի էին ունեցել ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև խորհրդակցություններ: Քննարկումը կենտրոնացած էր հակամարտության դադարեցման ուղիների, տնտեսական և անվտանգության հարցերի երկարաժամկետ լուծումների, Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու հեռանկարների և տարածքային հարցերի վրա: Քննարկումների ընթացքում բարձրացվել էր նաև Կիևի անվտանգության երաշխիքների հարցը։
Ֆլորիդայում կայացած հանդիպմանը ԱՄՆ կողմից մասնակցել էին Վիտկոֆը, Քուշները, ինչպես նաև պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Ուկրաինայի պատվիրակության կազմում, ի թիվս այլոց, ընդգրկված էին Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը և արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Սերգեյ Կիսլիցան։
Հանդիպումից հետո Ռուբիոն հայտարարել էր, որ բանակցությունները կառուցողական են եղել, բայց դեռ շատ աշխատանք կա անելու։ Նա հավելել էր, որ ԱՄՆ-ն լավատեսորեն է տրամադրված խաղաղ կարգավորման հարցում։
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post comments