Թրամփը Քնեսեթում խոսել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության մասին
13 OCT 2025 13:44

Թրամփը Քնեսեթում խոսել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության մասին
13 OCT 2025 13:44
Իսրայելի Քնեսեթում ունեցած ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահն անդրադարձել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաշտությանը։ «Մենք նոր ժառանգություն, համագործակցություն կկառուցենք Հայֆայից մինչև Բեյրութ, Երուսաղեմից մինչև Դամասկոս, Իսրայելից մինչև Եգիպտոս, Հնդկաստանից մինչև Պակիստան, Հայաստանից մինչև Ադրբեջան»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը։
Նա հստակեցրել է Գազայի հատվածի ապառազմականացման և ՀԱՄԱՍ-ի զինաթափման իր ծրագիրը՝ այն անվանելով «աննախադեպ ձեռքբերում»։ Նրա խոսքով՝ այս ծրագիրն արդեն իսկ ստացել է գրեթե ողջ տարածաշրջանի հավանությունը։
Reuters-ին տված մեկնաբանության մեջ Թրամփը նշել է. «Աննախադեպ ձեռքբերում է այն, որ գրեթե ողջ տարածաշրջանը հավանություն է տվել մի ծրագրի, համաձայն որի Գազան անհապաղ կապառազմականացվի, ՀԱՄԱՍ-ը կզինաթափվի, իսկ Իսրայելի անվտանգությանը այլևս որևէ սպառնալիք չի լինի»։
Նա հավելել է, որ եկել է ահաբեկիչների դեմ մարտի դաշտում տարած հաղթանակները վերածելու բարձրագույն պարգևի՝ խաղաղության և բարգավաճման՝ ողջ Մերձավոր Արևելքի համար։ «Ժամանակն է վայելելու ձեր աշխատանքի պտուղները»,- ասել է նա։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ պաղեստինցիների համար ընտրությունն ավելի քան ակնհայտ է։ «Սա նրանց հնարավորությունն է՝ ընդմիշտ շեղվելու ահաբեկչության և բռնության ճանապարհից։ Նրանք պետք է վտարեն ատելության չար ուժերը, որոնք լցրել են իրենց։ Եվ ես կարծում եմ, որ դա տեղի կունենա»,- նշել է Թրամփը։
Tags
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post commentsSign Up