Թրամփ-Մադուրո հեռախոսազրույց. հակասական գնահատականներ
Թրամփ-Մադուրո զրույցը. հակասական ազդակներ
4 DEC 2025 07:43
Թրամփ-Մադուրո զրույցը. հակասական ազդակներ

Թրամփ-Մադուրո զրույցը. հակասական ազդակներ

4 DEC 2025 07:43
Միացյալ Նահանգների և Վենեսուելայի առաջնորդների միջև կայացել է հեռախոսազրույց։ Սակայն կողմերի գնահատականները տեղի ունեցած զրույցի բովանդակության և մթնոլորտի վերաբերյալ էականորեն տարբերվում են՝ տատանվելով «բարեկամական» որակումներից մինչև ծանր մեղադրանքներ։
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, ելույթ ունենալով Venezolana de Televisión հեռուստաալիքի եթերում, չի թաքցրել իր գոհունակությունը կայացած շփումից։ Նա զրույցը ներկայացրել է որպես դրական տեղաշարժ՝ շեշտը դնելով փոխադարձ հարգանքի վրա։ Վենեսուելայի առաջնորդը, մասնավորապես, նշել է.
«Ես հեռախոսազանգ ստացա և խոսեցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Կարող եմ ասել, որ զրույցը հարգալից էր, նույնիսկ բարեկամական»։ Մադուրոն փորձել է այս իրադարձությունը ներկայացնել որպես խաղաղության և դիվանագիտության հաղթանակ՝ հուզականորեն հավելելով. «Կեցցե՛ երկխոսությունը, դիվանագիտությունը և խաղաղությունը»։
Մինչդեռ Սպիտակ տան արձագանքը եղել է շատ ավելի զուսպ, պրագմատիկ և միևնույն ժամանակ՝ մեղադրական։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է զանգի փաստը, սակայն խուսափել է «բարեկամական» բառը օգտագործելուց՝ նշելով զրույցի հակիրճ լինելը։
«Ես կարճ խոսեցի Մադուրոյի հետ, պարզապես մի քանի բան ասացի նրան: Տեսնենք, թե ինչ կստացվի դրանից»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ ցուցաբերելով զգուշավոր մոտեցում։
Ավելին, ի հակադրություն Մադուրոյի խաղաղասիրական կոչերի, Թրամփն անմիջապես անդրադարձել է երկկողմ հարաբերությունների ամենացավոտ կետերին՝ միգրացիային և հանցավորությանը։ Նա ուղիղ մեղադրանքներ է հնչեցրել Վենեսուելայի իշխանությունների հասցեին՝ պնդելով, որ այդ երկրից ԱՄՆ են ուղարկվում վտանգավոր տարրեր։ Թրամփը մասնավորապես ընդգծել է. «Նրանք մեզ թմրանյութեր, մարդիկ են ուղարկում, որոնց չպետք է ուղարկեն: Նրանք դատարկեցին իրենց բանտերը՝ մարդկանց ուղարկելով մեր երկիր»:
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post comments