Սիրիայի հետ Աբրահամյան համաձայնագրերի կրկնությունն անհնար է
26 AUG 2025 13:42

Սիրիայի հետ Աբրահամյան համաձայնագրերի կրկնությունն անհնար է
26 AUG 2025 13:42
Սիրիայի նախագահ Աշ-Շարաան բացառել է Դամասկոսի հետ Աբրահամյան համաձայնագրերի փորձը կրկնելու հնարավորությունը: «Համաձայնագրերը կնքվել են Իսրայելի և այնպիսի երկրների միջև, որոնք վեճեր չունեն և հարևաններ չեն: Սիրիայի իրավիճակը այլ է: Մենք ունենք Գոլանի բարձունքները, որոնք օկուպացված տարածք են», - պարզաբանել է Աշ-Շարաան՝ պատասխանելով Սիրիայի՝ այդ համաձայնագրերին միանալու հնարավորության մասին հարցին:
Աշ-Շարաան հավելել է, որ Սիրիայի բաժանման ցանկացած փորձ «դատապարտված է ձախողման»: Նա ընդգծել է, որ ներկայում առաջնահերթություն է համարվում 1974 թվականի բաժանման մասին համաձայնագրին վերադառնալը: Նրա խոսքով՝ Իսրայելի հետ անվտանգության մասին հնարավոր գործարքի ստորագրումը կախված կլինի բացառապես դրա բովանդակությունից: «Մենք կհայտարարենք մեր ցանկացած քայլի մասին, եթե այն համապատասխանի երկրի շահերին և նպաստի կայունության հաստատմանը», - եզրափակել է Սիրիայի նախագահը:
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post commentsSign Up