Շաքիի ջրվեժը գունավորող անձը հայտնաբերվել է
6 OCT 2025 11:50

Շաքիի ջրվեժը գունավորող անձը հայտնաբերվել է
6 OCT 2025 11:50
Հայտնաբերվել է Շաքիի ջրվեժը գունավորող անձը, նա ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ բնության հատուկ պահպանվող տարածքի ռեժիմը խախտելու համար։ Այդ մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի և ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցների համատեղ ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հոկտեմբերի 5-ին Սիսիան քաղաքի բնակիչ Ա.Օ.-ն Շաքիի ջրվեժի տարածքում երեխայի հետ կապված միջոցառման ընթացքում ջրվեժը գունավորելու նպատակով օգտագործել է սննդային հավելում համարվող գունանյութ։
ԲԸՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հարուցված վարչական վարույթի շրջանակում լաբորատոր հետազոտության նպատակով կատարվել են ջրի նմուշառումներ։ Ջրի որակի փոփոխության դեպքում կհաշվարկվի ջրային ռեսուրսներին պատճառված վնասը։
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post commentsSign Up