Սեպտեմբերին բացօթյա միջոցառումները վտանգավոր կլինեն
30 AUG 2025 14:55

Սեպտեմբերին բացօթյա միջոցառումները վտանգավոր կլինեն
30 AUG 2025 14:55
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը խորհուրդ է տալիս սեպտեմբերի առաջին օրերին միջոցառումները կազմակերպել շենքերի ներսում։ Դա պայմանավորված է շոգ եղանակով և սպասվող բարձր ջերմաստիճանով: Հիդրոօդերևութաբանության կենտրոնից հայտում են, որ օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-3-ին Շիրակում, Կոտայքում, Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի և Տավուշի հովտային շրջաններում, ինչպես նաև Երևանում սպասվում են առանց տեղումների եղանակ և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ուլտրամանուշակագույն ճառագայթները, հատկապես արևոտ օրերին, կարող են ունենալ մի շարք բացասական հետևանքներ մարդու առողջության վրա։
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post commentsSign Up