Սելեզնյովը՝ Կովկասում Մոսկվայի շահերի մասին
Sign Up
Sign Up
Բավական է նայել քարտեզին․ Սելեզնյովը՝ Կովկասում Մոսկվայի շահերի մասին
26 AUG 2025 13:49
Բավական է նայել քարտեզին․ Սելեզնյովը՝ Կովկասում Մոսկվայի շահերի մասին

Բավական է նայել քարտեզին․ Սելեզնյովը՝ Կովկասում Մոսկվայի շահերի մասին

26 AUG 2025 13:49
«Տարածաշրջանային բոլոր խաղացողների շահերը պետք է հաշվի առնվեն»,- NEWS.am-ին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մաքսիմ Սելեզնյովը՝ մեկնաբանելով Վաշինգտոնում Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև փաստաթղթերի ստորագրումը։
Ըստ նրա՝ բավական է նայել քարտեզին՝ հասկանալու համար, թե ինչպես է Ռուսաստանը կապված Հարավային Կովկասի հետ։ «Տարածաշրջանի բոլոր երկրները, դրանց թվում՝ մեր ամենամոտ դաշնակիցը՝ Հայաստանը, հասկանում են դա»,- նշել է ռուս դիվանագետը՝ հավելելով, որ օգոստոսի 8-ի հանդիպումից հետո Հայաստանի ղեկավարությունը ռուսական կողմին տեղեկացրել է ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։ Ռուսական կողմն, ըստ նրա, միշտ և հետևողականորեն աջակցել է Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելուն ուղղված ցանկացած ջանքի։ Սելեզնյովն ասել է, որ ռուսական կողմը քննարկել է Հայաստանի պարտավորությունները միասնական մաքսային տարածքում իր ներկայության շրջանակում, ինչպես նաև սահմանային վերահսկողության վերաբերյալ երկկողմ համաձայնագրերը, ներառյալ՝ Հայաստանի հարավային սահմաններին։
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post commentsSign Up