ՌԴ ՊՆ-ն տիեզերական սարքեր է դուրս բերել ուղեծիր
Sign Up
Sign Up
ՌԴ ՊՆ-ն տիեզերական սարքեր է դուրս բերել ուղեծիր
13 SEP 2025 10:19
ՌԴ ՊՆ-ն տիեզերական սարքեր է դուրս բերել ուղեծիր

ՌԴ ՊՆ-ն տիեզերական սարքեր է դուրս բերել ուղեծիր

13 SEP 2025 10:19
«Պլեսեցկ» տիեզերակայանից, ի շահ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության, արձակվել է «Սոյուզ-2.1Բ» կրող հրթիռը: Այդ մասին հայտնում են ՌԴ պաշտպանական գերատեսչությունից։ Հրթիռի արձակումը և տիեզերական սարքի հաշվարկված ուղեծիր դուրս բերումը կատարվել են նորմալ ռեժիմով: Հաշվարկված ժամանակում տիեզերական սարքերը «Ֆրեգատ» արագացման բլոկի միջոցով դուրս են բերվել նպատակային ուղեծիր և ընդունվել են օդատիեզերական ուժերի տիեզերական զորքերի ցամաքային կառավարման միջոցների կողմից:
Տիեզերական սարքերի հետ հաստատվել և պահպանվում է կայուն կապ, տիեզերական սարքերի բորտային համակարգերը գործում են նորմալ ռեժիմով, հայտնում են ՌԴ ՊՆ-ից: Տիեզերական սարքերին շնորհվել են «Կոսմոս-2595» և «Կոսմոս-2596» հերթական համարները:
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post commentsSign Up