ՌԴ-ն լրագրողներին հրավիրում է շրջափակված զորքերի մոտ
Sign Up
Sign Up
ՌԴ-ն լրագրողներին հրավիրում է շրջափակված զորքերի մոտ
30 OCT 2025 13:52
ՌԴ-ն լրագրողներին հրավիրում է շրջափակված զորքերի մոտ

ՌԴ-ն լրագրողներին հրավիրում է շրջափակված զորքերի մոտ

30 OCT 2025 13:52
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է ապահովել օտարերկրյա լրագրողների անխոչընդոտ մուտքը Կրասնոարմեյսկի, Դիմիտրովի և Կուպյանսկի այն շրջաններ, որտեղ, ըստ ռուսական կողմի, շրջափակված են ուկրաինական զորամիավորումներ։
Մոսկվան պատրաստակամություն է հայտնել 5-6 ժամով դադարեցնել ռազմական գործողությունները նշված ուղղություններում։ Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ այս ընթացքում օտարերկրյա, այդ թվում՝ ուկրաինացի լրագրողները հնարավորություն կունենան մուտք գործել և դուրս գալ այդ տարածքներից։
Որպես նախապայման՝ ռուսական կողմը պահանջում է անվտանգության երաշխիքներ ինչպես մամուլի ներկայացուցիչների, այնպես էլ ռուս զինվորականների համար, որոնք կվերահսկեն հրադադարի ռեժիմը։
Այս առաջարկը, սակայն, միանշանակ չի ընդունվել։ Ուկրաինական և ուկրաինամետ որոշ լրատվական աղբյուրներ թերահավատություն են հայտնում՝ հարցադրում անելով, թե արդյոք սա չի կարող լինել «հերթական սադրանքի» նախապատրաստություն։
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post commentsSign Up