Փաշինյանը շնորհավորել է Լիբանանի վարչապետին
Փաշինյանը շնորհավորել է Լիբանանի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ
22 NOV 2025 12:14
Փաշինյանը շնորհավորել է Լիբանանի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Փաշինյանը շնորհավորել է Լիբանանի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

22 NOV 2025 12:14
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության վարչապետ Նաուաֆ Սալամին Անկախության օրվա առթիվ:
Շնորհավորական ուղերձում ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լիբանանի բարեկամ ժողովրդին Լիբանանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:
Հայաստանը մեծապես կարևորում է Լիբանանի հետ բարեկամական հարաբերությունները՝ ձևավորված ամուր պատմական հիմքերի և ընդհանուր արժեքների վրա:
Հավատացած եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել մեր երկրների միջև քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը` ի շահ մեր երկու բարեկամ երկրների և ժողովուրդների։
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Լիբանանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարգավաճում»:
Tags
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post comments