Փաշինյանի կոչը դիվանագետներին․ լուծել, ոչ թե ձգձգել
25 AUG 2025 16:35

Փաշինյանի կոչը դիվանագետներին․ լուծել, ոչ թե ձգձգել
25 AUG 2025 16:35
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել հրաժարվել խնդիրները ձգձգելու մոտեցումից և որդեգրել հարցերի լուծմանը միտված դիվանագիտություն։ Օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովում վարչապետը նշել է, որ հայկական մտածողության մեջ դեռ պահպանվում է այն համոզմունքը, թե հարցի լուծումը երկար ժամանակով հետաձգելը հաջողություն է։ Ինքն այդ մոտեցմանը համամիտ չէ։
«Մենք պետք է հասկանանք, որ եթե կա հարց, ինքը սպասում է լուծման։ Եվ ինչքան մենք չենք լուծում այդ հարցը, դրանով արդեն ձախողում է, և դրանից ավելի մեծ ձախողում չի կարող լինել»,- ընդգծել է նա։
Փաշինյանի խոսքով՝ այն գործելակերպը, երբ խնդիրները թողնվում են հերթական տոնից հետո կամ ժամանակի տարբեր փուլերով, պետք է բացառվի։ «Հետաձգեք, հետաձգեք, այս շաբաթ էլ անցնի, Նոր տարին, Սբխեչը, Վարդավառը, Զատիկը, և մենք այս փուլերով ենք առաջ գնում։ Մենք պետք է հրաժարվենք այս գործելակերպից իսպառ»,- եզրափակել է վարչապետը։
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post commentsSign Up