Փաշինյանը՝ եհեղեցու, Սահմանադրության և տարածաշրջանային նախագծերի մասին
16 OCT 2025 14:39

Փաշինյանը՝ եհեղեցու, Սահմանադրության և տարածաշրջանային նախագծերի մասին
16 OCT 2025 14:39
Կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ներքին և արտաքին քաղաքականության մի շարք հրատապ հարցերի՝ հստակեցնելով կառավարության դիրքորոշումը հոգևորականների ձերբակալությունների, Սահմանադրության փոփոխության, տարածաշրջանային նախագծերի և եկեղեցու հետ հարաբերությունների վերաբերյալ։
Արձագանքելով հոգևորականների ձերբակալությունների շուրջ ստեղծված իրավիճակին՝ Փաշինյանը կտրականապես բացառել է քաղաքական ենթատեքստը։ Նրա խոսքով՝ ինքը տեղի ունեցածի մասին իմացել է լուրերից։ «Ես երեկ Լուրերն էի նայել և իմացել, որ հաղորդում է եղել հանցագործության մասին, և հաղորդմանը եղել է արձագանք»,– ասել է նա։ Վարչապետը վստահեցրել է, որ այս գործընթացները տեղի են ունենում բացառապես իրավական ընթացակարգերի շրջանակում։ «Ես ոչ բոլորին հրահանգներ տալու լիազորություն ունեմ և չեմ կարծում, որ ՀՀ-ում կան պաշտոնյաներ, որոնք պատրաստ են ապօրինի հրահանգներ իրականացնել։ ՀՀ-ում պետական ինստիտուտները գործում են իրենց լիազորությունների շրջանակում»,– ընդգծել է նա։
Պատասխանելով այն դիտարկմանը, թե ձերբակալությունները հաճախ համընկնում են Կովկասի մահմեդականների առաջնորդ Փաշազադեի հակահայկական հայտարարությունների հետ, Փաշինյանը նշել է, որ չի հետևում նրա հայտարարություններին և նման համընկնումները պատահական են։
Վարչապետը նաև հերքել է իր կողմից Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակումների մասին մեղադրանքները։ Նա հստակ սահմանազատում է անցկացրել։ «Իմ կողմից Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակում չկա։ Եկեղեցու փաստաթղթերում ոչ մի տեղ գրված չէ, որ եկեղեցին ու կաթողիկոսը նույնական են»,– հայտարարել է Փաշինյանը։
Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ վարչապետը շեշտել է, որ Սահմանադրության փոփոխության թեման արտաքին օրակարգում գոյություն չունի։ «Մենք Սահմանադրության հետ կապված ունենք ներքին օրակարգ, որը հստակ ամրագրված է ՔՊ կուսակցության 7-րդ համաժողովի հռչակագրով»,-ասել է նա։
Տարածաշրջանային հաղորդակցությունների վերաբերյալ նա հայտարարել է. «ՀՀ տարածքում, բացի «Խաղաղության խաչմերուկ» և TRIPP նախագծերից, ուրիշ նախագիծ չկա և չի կարող լինել»։ Վարչապետը նաև գոհունակություն է հայտնել Կոպենհագենում, ապա՝ Եգիպտոսում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հանդիպումների, ինչպես և խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ տարվող աշխատանքներից առթիվ։
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post commentsSign Up