Թող այսօր մեզ ասեն դավաճան, բայց 150 տարի հետո ՀՀ-ն լինի․ Նիկոլ Փաշինյան
15 SEP 2025 09:49

Թող այսօր մեզ ասեն դավաճան, բայց 150 տարի հետո ՀՀ-ն լինի․ Նիկոլ Փաշինյան
15 SEP 2025 09:49
Հայաստանի վերջին տարիների փորձը ցույց է տվել՝ անվտանգության ապահովման դասական մոտեցումները չեն արդարացրել իրենց։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովում ունեցած ելույթում անդրադառնալով Հայաստանի անվտանգության ռազմավարությանը, ՀԱՊԿ-ի գործառույթներին և Լեռնային Ղարաբաղի հարցում դաշինքի դիրքորոշմանը։ Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանի անվտանգության ապահովման նախորդ հայեցակարգը հիմնված էր երկու հիմնական գործիքի վրա՝ ռազմաքաղաքական դաշինքների և բանակի։ Ընդգծել է՝ այս բանաձևը չաշխատեց։ «ՀԱՊԿ-ը արձանագրում է, որ Ադրբեջանը իր համար նույնքան եղբայրական պետություն է, ինչքան Հայաստանի Հանրապետությունը, և որ ՀԱՊԿ-ը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
Այս կետը միշտ առկա է եղել, պարզապես մենք հաճախ փորձել ենք այն չնկատել կամ այլ կերպ մեկնաբանել։ Իսկ Ռուսաստանը 2020 թվականի նոյեմբերին և դեկտեմբերին հստակ հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքի տեսակետից Ադրբեջանի մաս է եղել և այդպիսին էլ համարվել է։ Այսինքն՝ ռազմաքաղաքական դաշինքի այս կոնցեպտը Ղարաբաղի դեպքում չաշխատեց», – մանրամասներն է հիշեցրել Փաշինյանը։ Վարչապետը հիշեցրել է նաև Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման դեպքերը՝ 2021 թվականի մայիսին և 2022 թվականի սեպտեմբերին։ «Երկու դեպքում էլ ՀԱՊԿ-ի արձագանքը նույնն էր. նշվեց, թե սահմանները դելիմիտացված չեն, և, հետևաբար, հարց է՝ արդյոք եղել է Հայաստանի տարածք ներխուժում, թե ոչ», – նշել է նա։
Այս իրադարձություններին հաջորդած քննարկումների արդյունքում Հայաստանի ռազմավարությունում ձևավորվեց անվտանգության նոր առանցք՝ լեգիտիմությունը, պատմել է Փաշինյանը։ ՀՀ վարչապետի խոսքով՝ սա շրջադարձային կետ էր, որն էականորեն փոխեց Հայաստանի անվտանգության հայեցակարգը։
«Լեգիտիմությունը դարձավ մեր ռազմավարության առանցքային գործիքը, և հենց դրա վրա մենք կառուցեցինք հետագա քայլերը», - թեման եզրափակել է Փաշինյանը։
Հայաստանի ժողովուրդն է խաղաղության օրակարգի հեղինակը: Նա դրա ապացույցն է համարում այն փաստը, որ ինքը ՀՀ վարչապետն է, այն դեպքում, երբ բազմիցս է առաջարկել, որ եթե համաձայն չեն այդ քաղաքական կուրսին, կարող են հեղափոխություն անել, վերցնել իշխանությունը և տանել այլ քաղաքականություն: Փաշինյանը նաև հիշեցրել է, որ «քաղաքական և մտավորական վերնախավի» շրջանում հարցման դեպքում շատերն իր վարչապետությանը դեմ կարտահայտվեն: «Եվ սրա համար եղել են ջանքեր, կոչեր, հավաքներ և այլն: Իսկ ինչի՞ հաշվին է կայուն ՀՀ իշխանությունը: Շատ փո՞ղ ենք ծախսում, հիբրիդային տեխնոլոգիանե՞ր ենք օգտագործում. ո՛չ, բացարձակապես: Սա հաջորդ շրջադարձային կետն է մեր ժողովրդի հազարամյա պատմության ընթացքում: Որովհետև մեր ժողովրդի հազարամյա պատմության ընթացքում բանաձևը եղել է հետևյալը՝ էլիտարները ստեղծել են խոսույթներ և պարտադրել են ժողովրդին»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Այդքանով հանդերձ՝ ՀՀ վարչապետը օրվա ձեռքբերումները բարձր է գնահատում։ Խոստանում է՝ փոքր ու անտեսված հարցեր չի թողնելու, անգամ, եթե առաջարկած լուծումները հենց Հայաստանում շատերի համար այդ պահին հաճելի չլինեն։ Թող այսօր մեզ ասեն դավաճան, բայց 150 տարի հետո ՀՀ-ն լինի, նշել է Նիկոլ Փաշինյանը։
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post commentsSign Up