Օտարերկրացիները տուգանքները կմարեն սահմանին
Օտարերկրացիները տուգանքները կմարեն սահմանային անցակետում
4 DEC 2025 11:14
Օտարերկրացիները տուգանքները կմարեն սահմանային անցակետում

Օտարերկրացիները տուգանքները կմարեն սահմանային անցակետում

4 DEC 2025 11:14
Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է դրել երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Հիմնական նպատակը օտարերկրացիների նկատմամբ վարչական վարույթի արդյունավետության բարձրացումն է և օրենսդրական բացի վերացումը։
Փոխնախարարը պարզաբանել է, որ գործող կարգավորումներով արդեն իսկ նախատեսված են Հայաստանում չհաշվառված (օտարերկրյա համարանիշով) մեքենաներով կատարված խախտումների դեպքում վարույթի առանձնահատկությունները։ Այս դեպքում օտարերկրացին նույնականացվում է, ստանում ծանուցում և հնարավորություն ունենում մարել տուգանքը սահմանին։
Սակայն մինչ այժմ նման մեխանիզմ գոյություն չուներ այն դեպքերի համար, երբ օտարերկրացին երթևեկում էր ՀՀ-ում հաշվառված տրանսպորտային միջոցով։ Նոր նախագիծը լուծում է հենց այս խնդիրը։ Ըստ հիմնավորման՝ նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է պետական բյուջեի եկամուտների ավելացում, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը տարեկան կխնայի մոտ 90.000.000 ՀՀ դրամ:
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post comments