Օլիմպիական կրակը՝ Իտալիային 2026-ի խաղերի համար
Օլիմպիական կրակը փոխանցվեց Իտալիային՝ 2026-ի խաղերի համար
4 DEC 2025 10:56
Օլիմպիական կրակը փոխանցվեց Իտալիային՝ 2026-ի խաղերի համար

Օլիմպիական կրակը փոխանցվեց Իտալիային՝ 2026-ի խաղերի համար

4 DEC 2025 10:56
2026 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի նախաշեմին տեղի է ունեցել խորհրդանշական իրադարձություն. օլիմպիական կրակը պաշտոնապես փոխանցվել է Իտալիայի ներկայացուցիչներին։ Հանդիսավոր արարողությունը կազմակերպվել էր «Պանատինաիկոս» սպիտակ մարմարյա մարզադաշտում, որը պատմական նշանակություն ունի, քանի որ հենց այստեղ են 1896 թվականին անցկացվել ժամանակակից պատմության առաջին Օլիմպիական խաղերը։
Արարողության առանցքային պահը վստահված էր Հունաստանի ջրագնդակի կանանց հավաքականի ներկայացուցիչ Ելենա Քսենակիին, ով այս ամառ նվաճել էր ոսկե մեդալ։ Նա վառել է կրակը, որից հետո, ծիսակարգի համաձայն, ջահը փոխանցել է Հունաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Իսիդորոս Կուվելոսին։ Վերջինս էլ իր հերթին ստանձնել է առաքելության ավարտական փուլը՝ կրակը հանձնելով Միլանի և Կորտինա դ'Ամպեցոյի Օլիմպիադայի կազմակերպիչներին, որտեղ էլ կայանալու են առաջիկա խաղերը։
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post comments