Ռուսական հրթիռները կարող են հասնել անգամ Մադրիդ և Լոնդոն․ Մարկ Ռյուտե
13 SEP 2025 11:47

Ռուսական հրթիռները կարող են հասնել անգամ Մադրիդ և Լոնդոն․ Մարկ Ռյուտե
13 SEP 2025 11:47
Ռուսական հրթիռները կարող են հասնել Մադրիդ և Լոնդոն, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Մարկ Ռյուտեի խոսքով՝ գլխավոր խնդիրն այն է, որ մենք խոսում ենք արևելյան թևի մասին, «քանի որ արևելյան թևի համար կա ուղղակի սպառնալիք, օրինակ՝ անօդաչու թռչող սարքերից կամ այլ բանից, որը կարող է արևմտյան թևում սպառնալ մեր դաշնակիցներին»։
«Տպավորություն է ստեղծվում, որ եթե ես ապրում եմ Մադրիդում կամ Լոնդոնում, ավելի անվտանգ եմ, քան՝ եթե ապրում եմ Տալլինում։ Դա ճիշտ չէ։ Որովհետև այդ նորագույն ռուսական հրթիռները, արձակվելուց հետո կարող են հինգ անգամ ավելի արագ շարժվել, քան ձայնի արագությունը և նրանցից ընդամենը հինգ կամ տասը րոպե ավելի երկար ժամանակ կպահանջվի Մադրիդ կամ Լոնդոն հասնելու համար, քան Տալլին կամ Վիլնյուս», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Ամեն դեպքում, ՆԱՏՕ-ի դաշնակիցները լիակատար զորակցություն են հայտնել Լեհաստանին: Երկրի օդային տարածք ռուսական դրոնների ներխուժումից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է «Արևելյան դետք» ծրագրի մասին, որի նպատակն է զսպել Ռուսաստանի հետագա ներխուժումները և ցույց տալ համերաշխություն Լեհաստանի հետ: ՆԱՏՕ-ի զորքերի գլխավոր հրամանատարն ընդգծել է՝ չնայած իրենց ուշադրության կենտրոնում Լեհաստանն է, այս իրավիճակը գերազանցում է մեկ ազգի սահմանները:
«Այն, ինչ ազդում է դաշինքի մեկ անդամի վրա, ազդում է բոլորիս վրա: Արևելյան դետքը, ինչպես ես պատկերացնում եմ, ծածկելու է դաշինքի ամբողջ արևելյան թևը՝ հյուսիսից մինչև Սև և Միջերկրական ծովեր, ամենուր, որտեղ մենք ռուսներից սպառնալիք կարող ենք տեսնել»,- նշել է Ալեքսուս Գրինկևիչը։ ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը, որը փետրվարին Լեհաստանն անվանել էր «ՆԱՏՕ-ի օրինակելի դաշնակից», սեպտեմբերի 13-ին զրուցել է փոխվարչապետ և պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշի հետ։ Հեգսեթը X-ում իր գրառման մեջ նշել է, որ Լեհաստանը կարող է հույս դնել ԱՄՆ-ի լիակատար աջակցության վրա։
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post commentsSign Up