NASA-ն պատասխանեց Քիմ Քարդաշյանին Լուսնի վայրէջքի մասին
NASA-ի ղեկավարը հակադարձել է Քիմ Քարդաշյանին՝ Լուսնի վրա վայրէջքի հարցում
31 OCT 2025 15:29
NASA-ի ղեկավարը հակադարձել է Քիմ Քարդաշյանին՝ Լուսնի վրա վայրէջքի հարցում

NASA-ի ղեկավարը հակադարձել է Քիմ Քարդաշյանին՝ Լուսնի վրա վայրէջքի հարցում

31 OCT 2025 15:29
NASA-ի ղեկավար Շոն Դաֆին ստիպված է եղել հրապարակավ հավաստիացնել ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանին, որ ամերիկացի տիեզերագնացներն իսկապես վայրէջք են կատարել Լուսնի վրա։ Նման արձագանքի պատճառ է դարձել Քարդաշյանի հայտարարությունը, որով նա, փաստացի, միացել է, այսպես կոչված, «լուսնային դավադրության» տեսության կողմնակիցների շարքերին։
«Քարդաշյանների ընտանիքը» շոուի նոր դրվագում, որը նկարահանվում էր սերիալի նկարահանման հրապարակում, Քարդաշյանը դերասանուհի Սառա Փոլսոնի հետ զրույցում պատմել է, թե իբր տիեզերագնաց Բազ Օլդրինը հերքել է Լուսնի վրա վայրէջքի փաստը։ Քարդաշյանի կարծիքով՝ Լուսնի վրա վայրէջքը կեղծվել է։
Ի պատասխան՝ Շոն Դաֆին սոցիալական ցանցերում գրել է. «Այո՛, Քիմ Քարդաշյան, մենք եղել ենք Լուսնի վրա… Վեց անգամ։ Եվ ավելին. «Արտեմիս» առաքելությունը վերադառնում է նախագահի ղեկավարությամբ։ Մենք հաղթել ենք նախորդ տիեզերական մրցավազքում և կհաղթենք նաև այս մեկում»։
Նշենք, որ Լուսնի հետազոտության «Արտեմիս» ծրագրին, բացի NASA-ից, մասնակցում են նաև Եվրոպական, ճապոնական և կանադական տիեզերական գործակալությունները։ Ակնկալվում է, որ այս առաքելության շրջանակում դեպի Լուսին անձնակազմով առաջին թռիչքը տեղի կունենա 2026 թվականին։
Tags
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post comments