Մոսկվայում պայթեցրել են ռազմական գիտնականի մեքենան
Մոսկվայում պայթեցվել է ռազմական գիտնականի մեքենան
1 DEC 2025 11:17
Մոսկվայում պայթեցվել է ռազմական գիտնականի մեքենան

Մոսկվայում պայթեցվել է ռազմական գիտնականի մեքենան

1 DEC 2025 11:17
Մոսկվայում հերթական աղմկահարույց միջադեպն է գրանցվել, որն ուղղակիորեն առնչվում է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրին։ Երկուշաբթի առավոտյան Նոր Մոսկվայում պայթեցվել է «Land Cruiser 200 Prado» մակնիշի ավտոմեքենա, որը, ըստ առկա տեղեկությունների, պատկանում է Ստելմախի անվան «Պոլյուս» գիտահետազոտական ինստիտուտի աշխատակցին։ Այս հաստատությունը առանցքային դեր է խաղում ռուսական բանակի սպառազինման գործում՝ արտադրելով հատուկ լազերային սարքավորումներ։
Դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 9:43-ին՝ Ռադուժնայա փողոցի բնակելի շենքերից մեկի բակում։ Ականատեսների վկայությամբ՝ պայթյունից հետո մեքենան ամբողջությամբ այրվել է, չնայած հրշեջների միջամտությանը։ Տուժածներ չկան. ՌԴ ԱԻՆ-ը հաստատել է, որ պայթյունի պահին մեքենայի սրահում մարդ չի եղել։ Ինչպես հայտնում են աղբյուրները, մեքենայի սեփականատերը՝ 41-ամյա ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր և քվանտային էլեկտրոնիկայի մասնագետը, դեպքից առաջ գործուղման էր մեկնել Հարավարևելյան Ասիա։
Թիրախավորված գիտնականի աշխատավայրը՝ «Պոլյուս» ԳՀԻ-ն, մտնում է «Ռոստեխ» պետական կորպորացիայի «Շվաբե» հոլդինգի կազմի մեջ։ Ինստիտուտը մասնագիտացած է լազերային տեխնոլոգիաների և քվանտային էլեկտրոնիկայի ոլորտում, ինչպես նաև ակտիվորեն մասնակցում է ՌԴ Պաշտպանության նախարարության «Արմիա» ֆորումներին։ Հաստատության մշակումներից է, օրինակ, ԼՑԴ-4-1 լազերային նշանառու-հեռաչափը, որը կիրառվում է ցամաքային թիրախների հետախուզման և հրետանու ու ավիացիայի կրակի ապահովման համար՝ ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային պայմաններում։
Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պատճառով այս ինստիտուտը հայտնվել է ԱՄՆ-ի և Եվրամիության պատժամիջոցների ցուցակներում։ Եվրոպական պատժամիջոցների փաստաթղթերում նշվում է, որ «Պոլյուսի» արտադրանքը օգտագործվում է «Սոսնա-1» հրթիռներում և «Նոնա» ինքնագնաց ականանետներում։
Հարկ է նշել, որ սա ռուս բարձրաստիճան զինվորականների կամ ռազմական ոլորտի ներկայացուցիչների դեմ իրականացված առաջին գործողությունը չէ։ Պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինան մի շարք նմանատիպ գործողություններ է իրականացրել։ Մասնավորապես, մայիսին Ստավրոպոլում նռնակի պայթյունից զոհվել էր Զաուր Գուրցիևը, որը ղեկավարում էր Մարիուպոլի համար մղվող մարտերի օդային մասը։ Իսկ 2024 թվականի դեկտեմբերին Մոսկվայում պայթյունի հետևանքով մահացել էին ՌԴ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովն ու նրա օգնականը։
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post comments