Միրզոյանը Նիդերլանդներում քննարկել է գործընկերությունը
Sign Up
Sign Up
Միրզոյանը Նիդերլանդներում քննարկել է ռազմավարական գործընկերությունը
17 SEP 2025 16:07
Միրզոյանը Նիդերլանդներում քննարկել է ռազմավարական գործընկերությունը

Միրզոյանը Նիդերլանդներում քննարկել է ռազմավարական գործընկերությունը

17 SEP 2025 16:07
Սեպտեմբերի 17-ին Նիդերլանդներ այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների ԱԳ նախարար Դավիդ վան Վելի հետ։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից: Նախարարները քննարկում են ունեցել նախ առանձնազրույցի ձևաչափով, ապա ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ:
Արարատ Միրզոյանը և Դավիդ վան Վելը քննարկել են Հայաստանի և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ աշխատանքները, այդ թվում՝ մարտին երկու երկրների միջև ստորագրված համատեղ հռչակագրի կյանքի կոչման միջոցով։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ակտիվ քաղաքական երկխոսությանը զուգահեռ տնտեսական համագործակցության, գործարար կապերի ընդլայնման հնարավորությունների շուրջ։ Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել առևտրային կարողությունների զարգացմանն ու եվրոպական շուկա մուտքի ընդլայնման համար Նիդերլանդների աջակցությունը, ինչպես նաև Համաշխարհային բանկի «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի» շրջանակներում ՀՀ-ին հավելյալ ֆինանսական հատկացումը։
ՀՀ արտգործնախարարն ընդգծել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Նիդերլանդների հետ փոխգործակցությանը նաև Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակում։ Այս համատեքստում քննարկվել են ԵՄ առկա գործիքակազմի հետևողական կիրառման միջոցով գործընկերության խորացման, ՀՀ դիմակայունության ամրապնդմանն ուղղված քայլերը։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի։
Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել միջազգային ու տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Նախարար Միրզոյանը, շնորհակալություն հայտնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին ձեռք բերված կարևորագույն համաձայնությունների կապակցությամբ Նիդերլանդների կողմից արտահայտված դիրքորոշման համար, ներկայացրել է դրանց մանրամասները։
Tags
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post commentsSign Up