Sign Up
Sign Up
Մայր աթոռն արձագանքել է Բաքվից հնչած անհեթեթություններին
26 MAY 2025 18:55
Մայր աթոռն արձագանքել է Բաքվից հնչած անհեթեթություններին

Մայր աթոռն արձագանքել է Բաքվից հնչած անհեթեթություններին

26 MAY 2025 18:55
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից արձագանքել են Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի ստահոդ հայտարարություններին։ Բաքվում կայացած Ղազիների խորհրդի նիստում Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարել է, թե իբր Հայաստանում տասնյակ դարեր գործող հայկական սրբավայրերը, անգամ 1700-ամյա Սուրբ Էջմիածնի մայր տաճարը, գտնվում են «պատմական ադրբեջանական հողերում»։ 
Անհեթեթ պնդումների շարքը Փաշազադեն եզրափակում է Հայ առաքելական եկեղեցին ներկայացնելով որպես սպառնալիք տարածաշրջանի երկրների համար, ընդգծել են եկեղեցուց։  Զավեշտալի է, որ Խորհրդային իշխանությունների ազգաշինարարության արդյունքում 1930-ականներին «ադրբեջանցի» էթնոնիմը ստացած ժողովրդի հոգևոր առաջնորդը փորձում է վիճարկել պատմականությունը հայ ժողովրդի, որի հազարամյակների հոգևոր-մշակութային ժառանգությունը համընդհանուր ճանաչում ստացած իրողություններ են։

Related Reads

Support independent, transparent, and fact-based broadcasting.

ReOpen is yours to read, watch, learn, discuss, and express freely. With your support, it remains impartial and belongs to everyone.

Sign in or create a free ReOpen Media account to post commentsSign Up
Մայր Աթոռը պատասխանել է Բաքվին | ReOpen