«Մարտի 1»-ի գործով Հայաստանը կդիմի ՌԴ-ին
«Մարտի 1»-ի գործով Հայաստանը կրկին կդիմի ՌԴ-ին
18 NOV 2025 09:49
«Մարտի 1»-ի գործով Հայաստանը կրկին կդիմի ՌԴ-ին

«Մարտի 1»-ի գործով Հայաստանը կրկին կդիմի ՌԴ-ին

18 NOV 2025 09:49
Հակակոռուպցիոն կոմիտեն շարունակում է 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունների գործով լայնածավալ քննությունը, որի ընթացքում բացահայտվել են ապացույցների կեղծման և զինված ուժերի մասնակցությունը թաքցնելու նպատակով իրականացված համակարգված գործողություններ։ Այդ մասին նոյեմբերի 18-ին ԱԺ-ում հրավիրված քննարկման ժամանակ նշել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։
Արթուր Նահապետյանը, ներկայացնելով քննության ընթացքը, նշեց, որ 2021 թվականից կոմիտեի վարույթում գտնվող գործն ընդգրկում է ավելի քան 600 հատոր։ 2025 թվականին գործի քննության համար ձևավորվել է 24 քննիչից բաղկացած համատեղ քննչական խումբ։
Նահապետյանի խոսքով՝ քննությամբ բացահայտվել է, որ նախաքննության սկզբնական փուլում իրականացվել են ծառայողական քննության նյութերի կեղծիքներ, իսկ մի շարք ոստիկաններ տվել են ուղղորդված կեղծ ցուցմունքներ՝ իրադարձություններին զինված ուժերի մասնակցության փաստը թաքցնելու նպատակով։ Նա ընդգծեց, որ հանրությանը ներկայացվել են իրականությանը չհամապատասխանող տվյալներ։
«Քննությունն ընդգրկում է մեծածավալ ապացուցողական և վարութային գործողություններ՝ ներառյալ նոր հայտնաբերված պարկուճների, գնդակների և զենքերի հետազոտությունները», - մանրամասնեց Նահապետյանը։
Իր հերթին, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտնեց, որ դատախազությունը պատրաստվում է կրկին դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ խնդրելով վերանայել նախկինում մերժված Գևորգ Կոստանյանի և Վահագն Հարությունյանի հանձնման հարցը։ Նրանք մեղադրվում են գործի քննությունը խեղաթյուրելու, ապացույցներ կեղծելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ։
««Մարտի 1-ի» գործի հետ կապված քննչական խմբի ղեկավարն ու նախկին գլխավոր դատախազը մեղադրվում են հետագայում պաշտոնեական դիրքի չարաշահման, ապացույցների կեղծման և գործի քննությունը, ըստ էության, խեղաթյուրելու դրվագներով», - նշեց Աննա Վարդապետյանը։
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post comments