Կիևը հիշեցնում է Թրամփին ՌԴ-ի ժամկետը
Sign Up
Sign Up
Կիևը հիշեցնում է Թրամփին՝ ՌԴ-ին տված 2 շաբաթը լրանում է
1 SEP 2025 14:49
Կիևը հիշեցնում է Թրամփին՝ ՌԴ-ին տված 2 շաբաթը լրանում է

Կիևը հիշեցնում է Թրամփին՝ ՌԴ-ին տված 2 շաբաթը լրանում է

1 SEP 2025 14:49
Երկու շաբաթ առաջ Վաշինգտոնում հնչեց, որ հենց այս ժամանակ ռուսները պետք է պատրաստ լինեն իրական բանակցությունների և առաջնորդների մակարդակով հանդիպման։ Այդ մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
«Ուկրաինան, անկասկած, պատրաստ է դրան։ Բայց միակ բանը, որ անում է Ռուսաստանը, հետագա պատերազմի մեջ ներդրումն է։ Նրանց կողմից բոլոր ազդանշանները հենց դրա մասին են»,- նշել է զելենսկին։
Ուկրաինայի նախագահը հիշեցրել է, որ երկու շաբաթ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանին երկու շաբաթ էր տվել՝ բանակցություններին իրական պատրաստակամություն ցուցաբերելու համար։ «Մենք ակնկալում ենք, որ ոչ ոք չի հանդուրժի պատերազմի ձգձգումը, մենք հստակ դիրքորոշում ենք ակնկալում ԱՄՆ-ի, Եվրոպայի և Մեծ քասնյակի երկրների կողմից», - Վոլոդիմիր Զելենսկու խոսքերն է մեջբերում «Ուկրաինսկայա պրավդան»։
Tags
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post commentsSign Up