Խամենեին Թրամփին անվանել է «դատարկախոս»
20 OCT 2025 14:50

Խամենեին Թրամփին անվանել է «դատարկախոս»
20 OCT 2025 14:50
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին կոշտ քննադատության է ենթարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իսրայել կատարած այցի ընթացքում արված հայտարարությունները՝ նրան անվանելով «դատարկախոս»։. Իրանցի մարզիկների հետ հանդիպման ժամանակ Խամենեին հայտարարել է, որ Թրամփը փորձել է հույս ներշնչել «հուսահատված սիոնիստներին»։
«ԱՄՆ նախագահը օկուպացված Պաղեստինում փորձեց դատարկ խոսքերով և հիմար գործողություններով հույս ներշնչել հուսահատված սիոնիստներին, բարձրացնել նրանց ոգին», - ասել է Իրանի հոգևոր առաջնորդը։ Նա շարունակել է իր քննադատությունը՝ կասկածի տակ դնելով Թրամփի հզորությունը։ «Այդ մարդը (Թրամփը) փորձեց հիմար պահվածքի և տարածաշրջանի, Իրանի ու իրանցի ժողովրդի մասին բազմաթիվ ստերի միջոցով բարձրացնել սիոնիստների ոգին և իրեն ուժեղ ցույց տալ։ Բայց եթե նա իրոք ուժեղ է, թող հանգստացնի միլիոնավոր մարդկանց, ովքեր ԱՄՆ բոլոր նահանգներում բողոքում են իր դեմ», - հայտարարել է Խամենեին։
Իրանի առաջնորդի այս կոշտ արձագանքը հետևել է Դոնալդ Թրամփի բազմակի հայտարարություններին այն մասին, թե ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ծրագիրը։ Իր վերջին հարցազրույցներից մեկում ամերիկացի առաջնորդը նշել էր, որ Գազայի հատվածում պատերազմի դադարեցման շուրջ համաձայնագրի կնքումը հնարավոր է դարձել Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտների ոչնչացումից հետո։ Թեհրանը կտրականապես հերքում է այս պնդումները՝ դրանք համարելով իրականությանը չհամապատասխանող և քարոզչական նպատակներ հետապնդող։
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post commentsSign Up