Խաղաղության պայմանագրի ստորագրման հստակ ժամկետ չկա. ԱԳՆ
26 NOV 2025 09:47

Խաղաղության պայմանագրի ստորագրման հստակ ժամկետ չկա. ԱԳՆ
26 NOV 2025 09:47
Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունները շարունակվում են, սակայն համաձայնագրի ստորագրման հստակ ժամկետ չկա։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։
Փոխնախարարը նշեց, որ կողմերի միջև շփումները շարունակական են։
Անդրադառնալով սահմանազատման գործընթացին՝ փոխնախարարը նշեց, որ այն իրականացվում է երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների ղեկավարների մակարդակով։
«Մենք միշտ հաղորդագրություններով տարածում ենք այն ամենն, ինչ կատարվում է գործընթացում»,-նշեց Սաֆարյանը՝ ընդգծելով, որ աշխատանքները չեն դադարել։
Լրագրողների հարցին՝ արդյոք սահմանազատումը շարունակվելու է Սյունիքում, Սաֆարյանը պատասխանեց, որ եթե լինի զարգացում, անպայման կլինի հաղորդագրություն։
Խաղաղության համաձայնագրի հնարավոր ստորագրման ժամկետների մասին հարցին փոխնախարարը պատասխանեց, որ հստակ ժամկետների մասին չի կարող ասել։
Tags
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post comments