Զգուշացում. Կեղծ բանկի աշխատակիցներ
Զգուշացում ԿԲ-ից. զեղծարարները ներկայանում են որպես բանկի աշխատակիցներ
4 DEC 2025 10:06
Զգուշացում ԿԲ-ից. զեղծարարները ներկայանում են որպես բանկի աշխատակիցներ

Զգուշացում ԿԲ-ից. զեղծարարները ներկայանում են որպես բանկի աշխատակիցներ

4 DEC 2025 10:06
ՀՀ Կենտրոնական բանկը հանդես է եկել հրատապ հայտարարությամբ՝ զգուշացնելով քաղաքացիներին ֆինանսական խարդախության նոր դեպքերի մասին։ Ըստ գլխավոր դրամատան տվյալների՝ զեղծարարները, ներկայանալով որպես Կենտրոնական բանկի ներկայացուցիչներ, փորձել են մոլորեցնել հաճախորդներին և հափշտակել նրանց դրամական միջոցները։
Խաբեբաները կիրառում են կեղծ նամակների և հեռախոսազանգերի մեթոդը։ Կապ հաստատելով քաղաքացիների հետ՝ նրանք տարբեր պատրվակներով հորդորում են անձնական ֆինանսական միջոցները փոխանցել այլ հաշվեհամարների։
Ստեղծված իրավիճակի առնչությամբ ՀՀ Կենտրոնական բանկը պաշտոնապես հայտնում է, որ կառույցը երբեք նման գործելաոճ չի կիրառում։ ԿԲ-ն չի կատարում նմանատիպ զանգեր, չի ուղարկում հաղորդագրություններ և հիշեցնում է, որ իրենք բանկային սպասարկում չեն իրականացնում ֆիզիկական անձանց համար։ Քաղաքացիներին հորդորում են լինել զգոն և չտրվել նմանատիպ սադրանքներին։
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post comments