Կամչատկային մոտենում է ավերիչ փոթորիկ
Sign Up
Sign Up
Կամչատկային ավերիչ փոթորիկ է մոտենում
27 AUG 2025 16:29
Կամչատկային ավերիչ փոթորիկ է մոտենում

Կամչատկային ավերիչ փոթորիկ է մոտենում

27 AUG 2025 16:29
Կամչատկային մինչև 47 մետր վայրկյան արագությամբ ավերիչ փոթորիկ է մոտենում, РИА Новости-ին հայտնել է Ռուսաստանի հիդրոօդերևութաբանական կենտրոնի գիտական տնօրեն Ռոման Վիլֆանդը։ «Ամենածանր, եթե ոչ՝ ամենավտանգավոր եղանակը հիմա երկրի արևելքում է՝ Կամչատկայում, Սախալինում և Կուրիլյան կղզիներում։
Օգոստոսի 28-ի գիշերը Սախալինի մարզում սպասվում են շատ ուժեղ հորդառատ անձրևներ և մինչև 30 մետր վայրկյան արագությամբ քամի, իսկ գիշերվա երկրորդ կեսին Կուրիլյան կղզիներում կանխատեսվում է փոթորիկ՝ 33-35 մետր վայրկյան արագությամբ։ Կամչատկայում իրավիճակն ավելի բարդ է. այնտեղ արևելյան քամին կառաջացնի մինչև 45-47 մետր վայրկյան արագությամբ պոռթկումներ»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ փոթորիկ է համարվում վայրկյանում 33 մետրից ավելի արագությամբ քամին։ Իսկ Կամչատկայում քամին հասնելու է մոտ 50 մետր վայրկյանի։
Tags
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post commentsSign Up