Կախա Կալաձեն հաղթում է Թբիլիսիում
Sign Up
Sign Up
Կախա Կալաձեն հաղթում է 71%-ով․ նախագահականի մոտ բախումներ են
4 OCT 2025 18:28
Կախա Կալաձեն հաղթում է 71%-ով․ նախագահականի մոտ բախումներ են

Կախա Կալաձեն հաղթում է 71%-ով․ նախագահականի մոտ բախումներ են

4 OCT 2025 18:28
Կախա Կալաձեն ստացել է ձայների 71,29%-ը, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ քվեաթերթիկների ավելի քան 73%-ի մշակումից հետո:
Զուգահեռ, Թբիլիսի Աթոնելիի փողոցում տեղակայված նախագահական պալատի բակում բախումները քաղաքացիների ու հատուկջոկատայինների միջև շարունակվում են։ Կան վիրավորներ, ինչպես նաև բերման ենթարկվածներ: Ինչպես հայտնում է aliq.ge լրատվամիջոցը՝ Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեղի ունեցածը սադրանք է որակել`ասելով, որ դրա հետևում կանգնած են հենց «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները:
Տեղի ունեցածին հայտարարությամբ արձագանքել է նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորած «Վրաստանի համար» ընդդիմադիր կուսակցությունը՝ կոչ անելով Վրաստանի քաղաքացիներին «չմասնակցել արմատական և ապակառուցողական սադրանքներին»։
Tags
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post commentsSign Up