Սկանդալ․ չինացի գեղասահորդները՝ «բալիստիկ հրթիռով»
28 OCT 2025 07:34

Սկանդալ․ չինացի գեղասահորդները՝ «բալիստիկ հրթիռով»
28 OCT 2025 07:34
Չմշկասահորդների միջազգային միությունը (ISU) հետաքննություն է սկսել Չունցինում կայացած Գրան պրիի փուլում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, որի կենտրոնում հայտնվել է չինացի գեղասահորդների զույգը։ Իրենց ելույթից հետո մարզիկները սառույցի վրայից վերցրել և հանդիսատեսի առաջ թափահարել են DF-61 տեսակի խաղալիք հրթիռ, որը տրիբունայից նետել էր երկրպագուներից մեկը։
Չմշկասահորդների միջազգային միությունում այս քայլը որակել են որպես «անպատշաճ»՝ նշելով, որ նման աքսեսուարը տեղին չէ միջազգային մրցումների համար։ Կազմակերպությունը նաև իր ափսոսանքն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ։
Հատկանշական է, որ DF-61-ը ոչ թե սովորական խաղալիքի նախատիպ է, այլ Չինաստանի բանակի նորագույն բալիստիկ հրթիռի մոդել, որն առաջին անգամ ներկայացվել է Պեկինում կայացած զորահանդեսի ժամանակ։ 
Ըստ լրատվամիջոցների տարածած տեղեկությունների՝ այս հրթիռը ունակ է կրել միջուկային մարտագլխիկ և իր հեռահարության շնորհիվ կարող է հասնել մինչև Վաշինգտոն։ Այս հանգամանքը միջադեպին տալիս է քաղաքական երանգ, ինչն էլ, ամենայն հավանականությամբ, դարձել է ISU-ի կոշտ արձագանքի և հետաքննություն սկսելու պատճառը։
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post commentsSign Up