Փեզեշքիանը Փաշինյանին հրավիրել է Իրան
19 AUG 2025 13:50

Փեզեշքիանը Փաշինյանին հրավիրել է Իրան
19 AUG 2025 13:50
Օգոստոսի 19-ին ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի կողմից ստորագրված համատեղ հայտարարության մեջ անդրադարձ կա նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին։
Նույն հայտարարության մեջ՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին Իրան այցելելու հրավեր է հղել: Ընդունելով հրավերը՝ Հայաստանի վարչապետն իր հերթին երախտագիտություն է հայտնել:
Աջակցելով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության համաձայնագրի առնչությամբ զգալի ձեռքբերումները՝ կողմերն ընդգծել են տարածքային ամբողջականության, հավասար ինքնիշխանության, քաղաքական անկախության և ճանաչված միջազգային սահմանների անձեռնմխելիության հարգման անհրաժեշտությունը։
Tags
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post commentsSign Up