Իրանի նախագահը Մինսկում հանդիպել է Լուկաշենկոյի հետ
20 AUG 2025 10:11

Իրանի նախագահը Մինսկում հանդիպել է Լուկաշենկոյի հետ
20 AUG 2025 10:11
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը օգոստոսի 20-ին այցելել է Բելառուս, որտեղ հանդիպում է ունենում նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։
Հանդիպումը տեղի է ունենում Մինսկի Անկախության պալատում, փոխանցում են բելառուսական աղբյուրները։ Բանակցությունների ընթացքում Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը պատրաստ է Իրանի հետ քննարկել համագործակցության ցանկացած հարց՝ սննդի մատակարարումից մինչև ռազմատեխնիկական ոլորտ։
Բելառուսի ղեկավարը նշել է, որ Իրանի նախագահի այցը ի սկզբանե նախատեսված է եղել այս տարվա հունիսին, սակայն անկանխատեսելի հանգամանքների բերումով հետաձգվել է։
«Դուք եղել և մնում եք մեր բարեկամները։ Մենք հավատարիմ ենք բոլոր այն պարտավորությունների կատարմանը, որոնք ստանձնել ենք իրանական հանրապետության առջև», - ասել է Բելառուսի ղեկավարը։
Նախատեսվում է, որ այցի շրջանակներում երկու երկրների միջև կստորագրվեն մի քանի համատեղ փաստաթղթեր՝ առանձին ոլորտներում համագործակցությունը խորացնելու հեռանկարով։ ՀԱտուկ ուշադրությւոն է դարձվելու տնտեսական կապերի զարգացմանն ու խորացմանը, փոխանցում են իրանական աղբյուրները։
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post commentsSign Up