Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցությունների՝ երաշխիքների դեպքում. Արաղչի
26 AUG 2025 16:38

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցությունների՝ երաշխիքների դեպքում. Արաղչի
26 AUG 2025 16:38
Թեհրանը պատրաստ է վերսկսել անուղղակի բանակցությունները Վաշինգտոնի հետ միջուկային հարցի շուրջ, եթե վստահ լինի, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հարձակումը չի կրկնվի։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին «Asharq Al Awsat» թերթին տված հարցազրույցում, փոխանցում է «Արմենպրես»-ը։
«Մենք պատրաստ ենք անուղղակի բանակցություններ վարել Միացյալ Նահանգների հետ, եթե ամերիկացիները մեզ վստահեցնեն, որ այդ բանակցությունների ընթացքում որևէ ռազմական գործողություն չեն սկսի։ Մենք պետք է երաշխիքներ ստանանք, որ դրանք կլինեն ազնիվ և արդար բանակցություններ, որոնք կբավարարեն երկու կողմերի շահերը և հիմնված կլինեն փոխադարձ շահի վրա»,- ասել Արաղչին։
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post commentsSign Up