Իրանը չեղարկել է ԱԷՄԳ-ի հետ Կահիրեի համաձայնագիրը
Sign Up
Sign Up
Իրանը հայտարարել է՝ Կահիրեի համաձայնագիրը ԱԷՄԳ-ի հետ այլևս չի գործում
5 OCT 2025 12:07
Իրանը հայտարարել է՝ Կահիրեի համաձայնագիրը ԱԷՄԳ-ի հետ այլևս չի գործում

Իրանը հայտարարել է՝ Կահիրեի համաձայնագիրը ԱԷՄԳ-ի հետ այլևս չի գործում

5 OCT 2025 12:07
Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ ՄԱԿ-ում Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնման՝ snapback մեխանիզմի ակտիվացման պատճառով Կահիրեի համաձայնագիրը, որը ձեռք էր բերվել Թեհրանի և Միջազգային ատոմային էներգիայի գործակալության միջև, այլևս չի գործում։
Ըստ Mehr գործակալության՝ Արաղչին այս հայտարարությունն արել է կիրակի առավոտյան՝ Թեհրանում դեսպանների, օտարերկրյա ու միջազգային ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպումից հետո՝ լրագրողների հետ զրույցում։ Արաղչին ասել է, որ Իրանը հետևողականորեն ձգտել է արդար և հավասարակշռված դիվանագիտական լուծումների, սակայն արևմտյան երկրները մերժել են այդ ջանքերը՝ չափազանցված և անհիմն պահանջների պատճառով։
Նա ընդգծել է, որ նախկին սպառնալիքները, ներառյալ ռազմական գործողությունները և եվրոպական երկրների կողմից գործադրված ճնշումները, արդյունք չեն տվել և միայն բարդացրել են բանակցային գործընթացը։
Հիշեցնենք, որ snapback մեխանիզմը նախաձեռնվել է Եվրաեռյակի երկրների՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի կողմից։
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post commentsSign Up