Ինդոնեզիա. զոհերի թիվը հասել է 303-ի
Ինդոնեզիայում զոհերի թիվը հասել է 303-ի
29 NOV 2025 14:02
Ինդոնեզիայում զոհերի թիվը հասել է 303-ի

Ինդոնեզիայում զոհերի թիվը հասել է 303-ի

29 NOV 2025 14:02
Ինդոնեզական Սումատրա կղզում մոլեգնող ուժգին ջրհեղեղներն ու սողանքները հարյուրավոր կյանքեր են խլել։ Ըստ Reuters գործակալության հրապարակած տվյալների՝ աղետի հետևանքով զոհերի թիվն արդեն հասել է 303-ի։
Իրավիճակը տեղում ծայրահեղ ծանր է։ AP գործակալությունը հայտնում է, որ փրկարարները շարունակում են փորձեր կատարել՝ հասնելու տուժած շրջաններ, սակայն վնասված ճանապարհների և կապի գծերի խզման պատճառով այդ հատվածները կտրված են արտաքին աշխարհից։ Փրկարարական աշխատանքները լրջորեն դժվարանում են նաև ավերված կամուրջների և ծանր տեխնիկայի պակասի պատճառով։
Ստեղծված իրավիճակում օգնության են հասնում օդային ճանապարհով։ Ինքնաթիռները հումանիտար օգնություն և առաջին անհրաժեշտության պարագաներ են տեղափոխում Հյուսիսային Սումատրա նահանգի Կենտրոնական Տապանուլի և տարածաշրջանի այլ տուժած հատվածներ։
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post comments