Հոնկոնգի հրդեհ. 44 զոհ, 279 անհետ կորած, 100 վիրավոր
27 NOV 2025 08:13

Հոնկոնգի հրդեհ. 44 զոհ, 279 անհետ կորած, 100 վիրավոր
27 NOV 2025 08:13
Հոնկոնգի բնակելի համալիրներից մեկում բռնկված խոշոր հրդեհը դարձել է քաղաքի պատմության ամենաողբերգական պատահարը։ Այս մասին հայտնում է SCMP պարբերականը՝ ներկայացնելով աղետի ծանր հետևանքները։ Ըստ վերջին տվյալների՝ հրդեհին զոհ է գնացել առնվազն 44 մարդ, մոտ 100 քաղաքացի էլ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Իրավիճակը մնում է ծայրահեղ լարված, քանի որ անհետ կորածների ցուցակում դեռևս հաշվառված է 279 մարդ։
Ըստ նախնական վարկածի՝ հրդեհի օջախը եղել է շենքի արտաքին հատվածում՝ ճակատային վերանորոգման աշխատանքների համար տեղադրված շինարարական լաստակների վրա։ Իրավիճակը ճակատագրական է դարձել օգտագործված նյութերի և եղանակային պայմանների համադրության պատճառով։ Լաստակները պատված են եղել դյուրավառ նյութերով, ինչն էլ ուժեղ քամու առկայության պայմաններում թույլ է տվել բոցին կայծակնային արագությամբ տարածվել և իր գերության մեջ առնել միանգամից մի քանի շենք։
Իրավիճակը բարդացրել է նաև ստիրոլային ջերմամեկուսացման ներքին շերտը, որը, ամենայն հավանականությամբ, էլ ավելի է ուժգնացրել այրումը։ Դեպքի վայրից ականատեսները հայտնել են լսվող պայթյունների և ուժեղ բռնկումների մասին։
Տեղի իշխանությունները կրակի նման արագ և մասշտաբային տարածումը որակել են որպես «անսովոր» երևույթ։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով անմիջապես ստեղծվել է հատուկ քննչական խումբ։ Այն զբաղվելու է ոչ միայն բուն պատճառների բացահայտմամբ, այլև ստուգելու է, թե որքանով են պահպանվել հրդեհային անվտանգության նորմերը շինարարական նյութերի և ցանցերի օգտագործման ընթացքում։
Չնայած ձեռնարկված լայնածավալ միջոցառումներին՝ կրակի դեմ պայքարը բարդ է ընթացել։ Կեսգիշերին մոտ հրշեջներին հաջողվել է հրդեհը մասամբ վերահսկողության տակ առնել, սակայն չորս շենքում կրակը դեռ շարունակել է մոլեգնել։
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post comments