Հայաստան-Իրաք առևտուրը աճել է
Sign Up
Sign Up
Մեկ տարվա ընթացքում կրկնակի աճել է Հայաստան–Իրաք առևտրաշրջանառությունը. Պապոյան
26 AUG 2025 12:55
Մեկ տարվա ընթացքում կրկնակի աճել է Հայաստան–Իրաք առևտրաշրջանառությունը. Պապոյան

Մեկ տարվա ընթացքում կրկնակի աճել է Հայաստան–Իրաք առևտրաշրջանառությունը. Պապոյան

26 AUG 2025 12:55
Միայն 2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստան-Իրաք առևտրաշրջանառությունը գերազանցել է 171 մլն ԱՄՆ դոլարը, ինչը գրեթե կրկնապատկվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այդ մասին օգոստոսի 26-ին Երևանում տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական համատեղ հանձնաժողովի չորրորդ նիստում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն էր ՀՀ էկոնոմիկայի նախարարը, իրաքյան կողմինը՝ ԻՀ գյուղատնտեսության նախարար Աբբաս Ալ-Մալիքին: Նիստի ընթացքում քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները, մասնավորապես՝ առևտրի, արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, առողջապահության, ենթակառուցվածքների, միջտարածաշրջանային համագործակցության և այլ ոլորտներում։
Իր խոսքում նախարար Պապոյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է աջակցել մասնավոր հատվածի գործունեությանը՝ խրախուսելով համատեղ ձեռնարկությունների ստեղծումը, ներկայացուցչությունների և մասնաճյուղերի բացումը։
Նիստի շրջանակներում տեղի է ունեցել նաև Հայաստան-Իրաք գործարար համաժողով, որին մասնակցել են 60-ից ավելի գործարարներ։
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post commentsSign Up