COP17. Հայաստանը մեկնարկեց նախաձեռնությունը
Sign Up
Sign Up
Հայաստանը պաշտոնապես մեկնարկել է «Ճանապարհ դեպի COP17» նախաձեռնությունը
12 SEP 2025 14:31
Հայաստանը պաշտոնապես մեկնարկել է «Ճանապարհ դեպի COP17» նախաձեռնությունը

Հայաստանը պաշտոնապես մեկնարկել է «Ճանապարհ դեպի COP17» նախաձեռնությունը

12 SEP 2025 14:31
Պաշտոնապես մեկնարկել է «Ճանապարհ դեպի COP17» նախաձեռնությունը, որի մեկնարկային աշխատաժողովում ներկայացվել են Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիան (CBD) ու դրա իրականացումը Հայաստանում: Աշխատաժողովը կազմակերպվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից։
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդգծել է, որ «Ճանապարհ դեպի COP17»-ը բացառիկ հնարավորություն է համակարգելու ջանքերը և միջազգային հարթակներում ներկայացնելու հավակնոտ, բայց իրատեսական դիրքորոշում։ «Համատեղ աշխատանքի շնորհիվ մենք կպահպանենք ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի բնական ժառանգությունը»,- եզրափակեց նա։
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, ողջունելով ներկաներին, ընդգծեց՝ Հայաստանը, պատրաստվելով COP17-ին, կարևորում է ոչ միայն 2030-ի տեսլականը, այլև առաջիկա 5 տարիների քայլերը։ Նրա խոսքով՝ կարևոր է, որ COP17-ի կազմակերպումն ու դրա շուրջ նախաձեռնությունները դառնան ոչ միայն միջազգային հարթակում Հայաստանի դրական ներկայացման միջոց, այլև ներսում ձևավորեն հանրային լայն ընկալում ու աջակցություն։
Նախաձեռնության շրջանակում նախատեսված են մի շարք միջոցառումներ՝ մեկնարկի հանդիպում, մեծ կոնֆերանս, որը կանցկացվի հոկտեմբերի 7-ին, տարբեր վորքշոփեր ու հանդիպումներ։ Կստեղծվի նաև կրթական պլատֆորմ՝ «Կենսաբազմազանությունը բոլորի համար» կարգախոսով։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը, կանցկացվի Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Համաժողովը կմեկնարկի 2026 թվականի հոկտեմբերի 18-ին և կեզրափակվի հոկտեմբերի 30-ին։ Այս օրերին Երևանը կվերածվի գլոբալ հարթակի, որտեղ կձևակերպվեն կենսաբազմազանության պահպանման նոր մոտեցումներ, կքննարկվեն համատեղ գործողություններ և կխթանվեն միջազգային համագործակցության ուղիներ։
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post commentsSign Up