ՀԱՊԿ-ն ու Հայաստանը․ Երևանը տեղյակ է որոշումներից
Հայաստանը տեղյակ է որոշումներից և չի առարկում․ ՀԱՊԿ
27 NOV 2025 13:26
Հայաստանը տեղյակ է որոշումներից և չի առարկում․ ՀԱՊԿ

Հայաստանը տեղյակ է որոշումներից և չի առարկում․ ՀԱՊԿ

27 NOV 2025 13:26
ՀԱՊԿ քարտուղարությունը Հայաստանին տեղեկացնում է ընդունվող որոշումների մասին. Երևանը դրանց չի խոչընդոտում: Այս մասին հայտարարել Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը։ Նրանք չեն մասնակցում քննարկումներին, բայց և չեն խոչընդոտում փաստաթղթերի՝ սահմանափակ ձևաչափով ընդունմանը, ինչպես այսօր տեղի ունեցավ Հավաքական անվտանգության խորհրդում. բոլոր այդ փաստաթղթերն ուղարկվում են Հայաստան, նրանք տեղեկացված են, մենք նրանցից ստացել ենք փաստաթուղթ, որ նրանք չեն առարկում», - պարզաբանել Է նա:
«Հուսանք՝ որոշ ժամանակ անց Հայաստանի ղեկավարությունը կշռադատված որոշում կկայացնի, և մենք կշարունակենք միասին շարժվել», - հավելել է Թասմագամբետովը:
Կազմակերպության գլխավոր քարտուղարի խոսքով, Հայաստանի հարցը բարձրացվում է ոչ միայն Հավաքական անվտանգության խորհրդի նիստերին և մամուլի ասուլիսներին, այլև՝ լրագրողների հետ գրեթե յուրաքանչյուր հանդիպման ժամանակ:
Նա նշել է, որ Հայաստանն անկախ պետություն է և իրավունք ունի մտնել այս կամ այն կազմակերպության մեջ կամ դադարեցնել իր գործունեությունը:
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post comments