Արմեն Գրիգորյանը Սթիվեն Դաութիի հետ քննարկել է Վաշինգտոնի համաձայնությունները
26 AUG 2025 14:05

Արմեն Գրիգորյանը Սթիվեն Դաութիի հետ քննարկել է Վաշինգտոնի համաձայնությունները
26 AUG 2025 14:05
Դիլիջանում աշխատանքային նախաճաշ եմ ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Անդրծովյան տարածքների պետնախարար Սթիվեն Դաութիի հետ: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Ներկայացրել եմ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը և «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործմամբ ընձեռվող տնտեսական հնարավորությունները:
Սթիվեն Դաութին իր հերթին աջակցություն է հայտնել Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին և ընդգծել Հվ.Կովկասում հաստատուն խաղաղություն ունենալու կարևորությունը:
Քննարկել ենք նաև ՀՀ-ՄԹ երկկողմ հարաբերությունների օրակարգը՝ մատնանշելով հետագա համագործակցության ուղիները: Գոհունակությամբ ընդգծել ենք հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան՝ միտված ռազմավարական գործընկերությանը»,- գրել է Գրիգորյանը:
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post commentsSign Up