Ղուկասյանը դատի է տալիս Փաշինյանին
Sign Up
Sign Up
Ղուկասյանը կդիմի դատարան և պատասխանում է Փաշինյանին
1 OCT 2025 17:33
Ղուկասյանը կդիմի դատարան և պատասխանում է Փաշինյանին

Ղուկասյանը կդիմի դատարան և պատասխանում է Փաշինյանին

1 OCT 2025 17:33
Ես չեմ իջնի նրանց մակարդակի, «շպրտվի» բառին համահունչ չեմ պատասխանի, բայց նրանց մեկ առ մեկ կարող եմ պատասխանել։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։
«Եթե ՀՀ վարչապետը 6 անգամ քաղաքապետ ընտրված, 2 անգամ ԱԺ պատգամավոր ընտրված մարդուն ասում է՝ «պետք է դուրս շպրտվի», ուղղակի հայ ժողովրդին ուզում եմ ասել՝ տեսե՛ք, թե մենք ում ենք ընտրել ՀՀ վարչապետ»,- ասել է նա։
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը նաև հայտարարել է, որ մոտ օրերս դատի է տալու ՀՀ կառավարությանը, հավելելով, որ անկախությունից հետո նման քաղաքապետ չի եղել այս երկրում, ով դատի կտար կառավարությանը։
«58 մլրդ դրամ Գյումրիից տանում են պետական բյուջե, հետ են վերադարձնում 4 մլրդ։ Նրանք պետք է մեր քաղաքին 27 մլրդ դրամ բյուջե հատկացնեն, բայց 4 մլրդ են միայն տալիս։ Դրա համար դատի եմ տալու կառավարությանը»,-ասել է Ղուկասյանը։
Tags
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post commentsSign Up