Նյու Դելիի կենտրոնում պայթյուններից զոհվել է առնվազն 8 մարդ
10 NOV 2025 15:29

Նյու Դելիի կենտրոնում պայթյուններից զոհվել է առնվազն 8 մարդ
10 NOV 2025 15:29
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում, մետրոյի կայարաններից մեկի հարևանությամբ, երկու հզոր պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 8 մարդ, ավելի քան 10-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Հնդկական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել մետրոյի կայարանի առաջին մուտքի մոտ կայանված ավտոմեքենայում։ Պայթյունի հզորությունից և դրան հաջորդած հրդեհից բռնկվել է ևս երկու ավտոմեքենա։ Դետոնացիայի ստույգ պատճառը դեռևս հայտնի չէ։
Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկի՝ պատմական Կարմիր ամրոցի մոտակայքում, ինչը մեծացնում է մտավախությունները զոհերի թվի հնարավոր աճի վերաբերյալ։
Դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները։
Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է տասնհինգ հրշեջ ջոկատ։ Ոստիկանությունը շրջափակել է տարածքը, երթևեկությունը մոտակա փողոցներում ժամանակավորապես սահմանափակված է։ Իրավապահ մարմինները հետաքննություն են իրականացնում՝ միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Tags
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post commentsSign Up