Հայ գերիների հարց. ԵԽ-ի պահանջը Եվրահանձնաժողովին
Sign Up
Sign Up
ԵԽ պատգամավորը Եվրահանձնաժողովից պահանջում է գործել հայ գերիների հարցով
4 OCT 2025 07:31
ԵԽ պատգամավորը Եվրահանձնաժողովից պահանջում է գործել հայ գերիների հարցով

ԵԽ պատգամավորը Եվրահանձնաժողովից պահանջում է գործել հայ գերիների հարցով

4 OCT 2025 07:31
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆերնան Կարտհայզերը (Լյուքսեմբուրգ) հրատապ գրավոր հարցումներ է հղել Եվրոպական հանձնաժողով՝ պահանջելով կոնկրետ քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պահվող հայ գերիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Պատգամավորը, հիմնվելով հավաստի տեղեկությունների վրա, մտահոգություն է հայտնել գերիների նկատմամբ վերահսկողության բացակայության և նրանց վիճակի վատթարացման կապակցությամբ։
Իր հարցման մեջ Կարտհայզերն ընդգծել է, որ Ադրբեջանը փակել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Բաքվի գրասենյակը։ Սա ծայրահեղ մտահոգիչ քայլ է, քանի որ ԿԽՄԿ-ն միակ միջազգային կառույցն էր, որը պարբերաբար մուտք ուներ հայ պահվող անձանց մոտ։ Այս որոշմամբ Բաքուն փաստացի վերացրել է նրանց պահման պայմանների արտաքին հումանիտար մոնիտորինգի վերջին հնարավորությունը։
Պատգամավորը նշել է, որ ստացվող տեղեկությունները վկայում են մի շարք գերիների առողջական վիճակի վատթարացման, նրանց համար պատշաճ բժշկական օգնության մերժման, ընտանիքի անդամների հետ կապի բացակայության և մեկուսացված պայմաններում պահելու մասին։ Ավելին, նրանց դեմ սկսվել են քաղաքական շարժառիթներով և կեղծ մեղադրանքներով դատավարություններ։ Այս ամենը տեղի է ունենում այն ֆոնին, երբ Բելգիայում Ադրբեջանի դեսպանը վստահեցնում էր, թե դատավարությունները բաց են Բաքվում հավատարմագրված բոլոր օտարերկրյա դիվանագետների համար։
Հաշվի առնելով ԵՄ միջնորդական դերը տարածաշրջանում՝ Կարտհայզերը Եվրահանձնաժողովից պահանջում է պարզաբանել, թե ինչ կոնկրետ քայլեր են ձեռնարկվելու, որպեսզի Բաքվում ԵՄ պատվիրակության կամ այլ միջազգային դիտորդների ներկայությունը հայ գերիների դատավարություններին ապահովվի։ Նա նաև հարցրել է, թե ինչպես է ԵՄ-ն նպաստելու ռիսկի տակ գտնվող գերիների անհապաղ և անկախ բժշկական հետազոտություններին։ Պատգամավորը պահանջել է հստակ ժամանակացույց, թե հանձնաժողովը երբ հրապարակավ կզեկուցի այս ուղղությամբ իրականացված քայլերի մասին։
Հիշեցնենք, որ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարումը։ Նրանցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից հետո։ Վերջիններիս թվում են Արցախի ռազմաքաղաքական բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչներ՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը և այլք։
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post commentsSign Up