ԵՄ-ն ողջունել է խաղաղությանն ուղղված Հայաստանի քայլերը
27 NOV 2025 12:30

ԵՄ-ն ողջունել է խաղաղությանն ուղղված Հայաստանի քայլերը
27 NOV 2025 12:30
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող Տրանսկասպյան տրանսպորտային և հաղորդակցային միջանցքի ներդրողների համաժողովը հարթակ է դարձել հայ-եվրոպական համագործակցության կարևոր հարցերի քննարկման համար։ Այս միջոցառման շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը առանձնազրույց է ունեցել Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի հետ։
Հանդիպման օրակարգի առանցքում եղել են Հայաստանի տնտեսական զարգացման համար կենսական նշանակություն ունեցող թեմաներ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերին Եվրոպական միության մասնակցության հարցը։
Երկուստեք կարևորվել է ԵՄ-ի առավել ակտիվ և ընդգրկուն ներգրավվածությունը նմանատիպ նախագծերում, ինչը կարող է նոր որակ հաղորդել երկրի կոմունիկացիոն հնարավորություններին։ Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան հանդիպման ընթացքում հանդես է եկել նաև քաղաքական ուղերձներով։ Մարտա Կոսը, մասնավորապես, իր գոհունակությունն է հայտնել և ողջունել այն հետևողական քայլերը, որոնք Հայաստանը ձեռնարկում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման բարդ գործընթացում։
Ամփոփելով հանդիպումը՝ ԵՄ հանձնակատարը հատուկ ընդգծել է Հայաստանի ռազմավարական նշանակությունը եվրոպական կառույցի համար։ Ըստ նրա՝ Հայաստանը կարևոր դերակատարում ունի և առանցքային տեղ է զբաղեցնում Եվրամիության կապի և հաղորդակցության ընդհանուր օրակարգում, ինչը լավ հիմք է ստեղծում հետագա արդյունավետ փոխգործակցության համար։
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post comments