ԵՄ-ն սկսում է Հայաստանի հետ վիզաների ազատականացման գործընթացի գնահատումը
18 NOV 2025 16:25

ԵՄ-ն սկսում է Հայաստանի հետ վիզաների ազատականացման գործընթացի գնահատումը
18 NOV 2025 16:25
Առաջիկայում Հայաստանում կլինի ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման առաջին առաքելությունը՝ ՀՀ համապատասխան գերատեսչությունների հետ տեղում հանդիպումներ և քննարկումներ անցկացնելու նպատակով։
ԵՄ անդամ երկրների փորձագետների այցը միտված է VLAP-ի բոլոր չորս ուղղություններում՝ օրենսդրական և քաղաքականության շրջանակին վերաբերող միայն առաջին փուլի (Phase 1) հենանիշների (benchmarks) կատարման առաջընթացի գնահատմանը։ Պատվիրակության այցի արդյունքում կձևավորվի Գործողությունների ծրագրի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի առաջին գնահատման զեկույցը, որը նախատեսվում է հրապարակել 2026թ գարնանը։
Գնահատումը կիրականացվի երկաստիճան ձևաչափով՝ կատարողականի վրա հիմնված․
֊ նախնական հենանիշներ՝ օրենսդրական և քաղաքականության շրջանակի ձևավորման վերաբերյալ,
֊ երկրորդ փուլի հենանիշներ՝ դրանց գործնական իրականացման և կիրառության վերաբերյալ։
ԵՄ հանձնաժողովը պարբերաբար կներկայացնի առաջընթացի հաշվետվություններ՝ հիմնվելով տեղում իրականացվող գնահատումների, անդամ պետությունների փորձագետների դիտարկումների և Հայաստանի կողմից տրամադրվող մանրամասն տեղեկությունների վրա։
Tags
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post commentsSign Up