Հայ-ադրբեջանական խաղաղությունից հետո Միջին միջանցքը իրատեսական է․ Մարթա Կոս
2 DEC 2025 07:58

Հայ-ադրբեջանական խաղաղությունից հետո Միջին միջանցքը իրատեսական է․ Մարթա Կոս
2 DEC 2025 07:58
Եվրոպական միությունը շարունակում է ակտիվորեն դիտարկել Եվրոպան և Ասիան կապող նոր առևտրային ուղիների զարգացման հեռանկարները, որոնք կշրջանցեն Ռուսաստանը և կապահովեն բեռնափոխադրումների անվտանգությունը։ Այս համատեքստում ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսն իր սոցիալական ցանցերի էջում կատարել է ուշագրավ գրառում՝ ուղիղ կապ տեսնելով տարածաշրջանային խաղաղության և տնտեսական խոշոր նախագծերի կենսունակության միջև։
Եվրոպացի պաշտոնյան բերել է մի օրինակ՝ հիշատակելով հոկտեմբերին Global Gateway ֆորումի ժամանակ եվրոպական տրանսպորտային ընկերության գործադիր տնօրենի հետ ունեցած զրույցը։ Գործարարը խոստովանել է, որ ներկայումս ստիպված է բեռնարկղերը Չինաստանից Եվրոպա տեղափոխել Ռուսաստանի տարածքով, սակայն հստակ նշել է՝ եթե իրեն առաջարկվի հուսալի այլընտրանք, ինքն անմիջապես կընդունի այդ առաջարկը։
Այս խնդրի լուծումը Եվրոպան տեսնում է «Միջին միջանցքի» (Անդրկասպյան միջանցք) գործարկման մեջ, որը երկաթուղիներով և նավահանգիստներով իրար է կապում Չինաստանը, Կենտրոնական Ասիան, Հարավային Կովկասը և Սև ծովը Եվրոպայի հետ։ Ըստ Կոսի՝ այս ճանապարհը դառնում է այն հուսալի այլընտրանքը, որի կարիքն ունի բիզնեսը։ Սակայն դրա լիարժեք կայացման համար կա մեկ կարևոր նախապայման։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղղությամբ վերջին քայլերը այս նպատակը դարձրել են ավելի իրատեսական»,- գրել է ԵՄ հանձնակատարը՝ փաստելով, որ Հարավային Կովկասի կայունությունը վճռորոշ նշանակություն ունի միջազգային լոգիստիկայի համար։
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հետաքրքրությունն այս ուղղության նկատմամբ աճում է աստղաբաշխական արագությամբ. 2022 թվականից ի վեր առևտրաշրջանառությունն այստեղ քառապատկվել է։ Ավելին, ճիշտ ներդրումների դեպքում մինչև 2030 թվականը ցուցանիշը կարող է եռապատկվել։
Այս հեռանկարները կյանքի կոչելու նպատակով Մարտա Կոսը, հանձնակատար Ջոզեֆ Սիկելան և այլ գործընկերներ այցելել են Ուզբեկստան՝ Տաշքենդ, որտեղ քննարկել են երթուղին ավելի արագ, էժան և հուսալի դարձնելու ուղիները։ Ինչպես ընդգծել է Կոսը. «Ներդրումները չեն գա առանց գործընկերների հետ համակարգման և մասնավոր հատվածի հետ համաձայնեցման»։
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post comments