Վարորդը մեքենայով մխրճվել է դպրոցականների մեջ Վրաստանում
Sign Up
Sign Up
Վրաստանում վարորդը մեքենայով մխրճվել է դպրոցականների խմբի մեջ
30 OCT 2025 14:42
Վրաստանում վարորդը մեքենայով մխրճվել է դպրոցականների խմբի մեջ

Վրաստանում վարորդը մեքենայով մխրճվել է դպրոցականների խմբի մեջ

30 OCT 2025 14:42
Վրաստանում վարորդը բողոքի ակցիայի ժամանակ մեքենայով մխրճվել է դպրոցականների ամբոխի մեջ և տեղափոխվել հոգեբուժական կլինիկա։ Այդ մասին հաղորդում են վրացական աղբյուրները։ Ըստ աղբյուրների, միջադեպը տեղի է ունեցել նախորդ օրը՝ դպրոցի աշակերտների և ծնողների բողոքի ակցիայի վայրում։
Ակցիայի ժամանակ անհայտ տղամարդը ավտոմեքենայով վտանգավոր մանևրեր է կատարել անչափահասների մոտ, ապա՝ բախվել մոտակայքում կայանված մեքենային։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ փաստի առթիվ հետաքննություն է սկսվել։
Կարգազանց վարորդը պատասխանատվության կենթարկվի ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու, տրանսպորտային միջոցը կանգնեցնելու մասին ոստիկանի պահանջը չկատարելու, ինչպես նաև վարորդի կողմից երթևեկության կանոնները խախտելու համար։
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post commentsSign Up