Ցորեն Ադրբեջանի տարածքով. իշխանությունը գոհ է, ընդդիմությունը մտահոգ
22 OCT 2025 16:25

Ցորեն Ադրբեջանի տարածքով. իշխանությունը գոհ է, ընդդիմությունը մտահոգ
22 OCT 2025 16:25
Ադրբեջանի տարածքով Հայաստան ցորենի մուտքը իշխանությունը գնահատում է որպես «հեղափոխական» քայլ՝ ընդգծելով տարածաշրջանային տնտեսական կապերի նոր հնարավորությունները։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ վերացվել են Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները, ինչն էլ ողջունել է պաշտոնական Երևանը։ Մինչ իշխանությունը սա դիտարկում է որպես դրական և հեռանկարային գործընթաց, ընդդիմությունն ու մի շարք փորձագետներ զգուշացնում են ռիսկերից՝ նշելով, որ ռազմավարական ապրանքների տարանցումը Ադրբեջանի միջոցով կարող է դառնալ քաղաքական լծակ։ Տնտեսագետները նաև հիշեցնում են, որ այս քայլի հիմքում կարող են լինել ոչ թե տնտեսական, այլ քաղաքական հաշվարկներ։
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post commentsSign Up