Ճամբարակում Որոնողափրկարարական Աշխատանքները Դադարեցվել Են․ | ReOpen
Sign Up
Sign Up
Ճամբարակում որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են
11 JUN 2025 16:38
Ճամբարակում որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են

Ճամբարակում որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են

11 JUN 2025 16:38
Այսօր Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի 4-րդ շենքում տեղի ունեցած պայթյունից հետո իրականացված լայնածավալ որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են, և դեպքի վայրում սահմանվել է հերթապահություն՝ ընթացիկ խնդիրների կարգավորման համար։ Այդ մասին ասված է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանի Ֆեյսբուքի էջում:
«Շարունակվում են միջգերատեսչական մակարդակով աշխատանքները մարզային և համայնքային իշխանությունների ներգրավմամբ, տարբեր, այդ թվում՝ շենքի բնակիչների կարիքների գնահատման, անհրաժեշտ դեղորայքի, սննդի, կացարանով ապահովելու, պատահարի հետևանքների չեզոքացման և այլ առաջնային ուղղություններով։ Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի 4-րդ շենքում սահմանված հերթապահությանը ներգրավված է շուրջ 35 փրկարարական ծառայող՝ ընթացիկ խնդիրների օպերատիվ կարգավորման նպատակով»,- նշված է գրառման մեջ։
Tags
Related Reads

Support independent, transparent, and fact-based broadcasting.

ReOpen is yours to read, watch, learn, discuss, and express freely. With your support, it remains impartial and belongs to everyone.

Sign in or create a free ReOpen Media account to post commentsSign Up